Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Կռիվ՝ կայքերի համար

Կռիվ՝ կայքերի համար
17.06.2016 | 01:01

ՈՒժային կառույցների միջև պայքարի նոր դաշտ է բացվել: Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այս անգամ անհաշտ են կայքերի վերահսկողության հարցում, այն է՝ դրանցից որն ում վերահսկողության տիրույթում պետք է հայտնվի:

Վերջին շրջանում կայքերի հանդեպ այդ մարմինների հատուկ ուշադրությունը սրանով է պայմանավորված: Մեր աղբյուրի պնդմամբ, միշտ էլ այս պայքարը եղել է, պարզապես գնալով այն թեժանում է, հավանաբար նախընտրական տարին իր դերը խաղում է: Երկու կառույցների միջև համաձայնություն է եղել, որ մեկը մյուսի «դաշտը» չպետք մտնի, սակայն ինչ-որ պահից այդ պայմանավորվածությունը խախտվել է: Այսօր ուժայինները նորից հստակեցնում են իրենց մոտեցումները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ